top of page

Սյունիքի նոր խնդիրները` մարդկանց պատմություններով։ Մաս երկրորդ

Writer's picture: maia tsiklaurimaia tsiklauri

Updated: Jun 2, 2024

2020 թվականին տեղի ունեցած Արցախյան պատերազմն ու 2023-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունները փոխել են Հայաստանի հարավի՝ Սյունիքի մարզի կյանքի տրամաբանությունը, ներկան ու ապագան: Դա հատկապես վերաբերում է տնտեսական զարգացմանը, մարդկանց ապրուստի հայթայթմանն ու գոյատևմանը։


Հայաստանի հարավային շրջանում իրավիճակն առավել սրվեց 2021 թվականի մայիսից, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին արդեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Սյունիքը կորցրեց հեկտարներով հողատարածքներ։ Որոշակի հատվածն էլ գտնվում է ադրբեջանական զինվորականների անմիջական թիրախում։ Իսկ բնակչության հիմնական զբաղմունքն այստեղ հենց գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է։


Լիարժեք պատկեր ստանալու համար պետք է հաշվի առնել, որ այստեղ են այժմ բնակություն հաստատել նաև Արցախից տեղահանված բազմաթիվ մարդիկ։ Ու բոլորը՝ թե սյունեցիները, թե արցախցիները փորձում են ինչ-որ կերպ հաղթահարել իրենց առաջ ծառացած խնդիրները։ Ամեն մեկն իր ձևով։


MediaGET-ը և JAMnews-ը պատրաստել են հոդվածների շարք՝ երեք նյութ Սյունիքում ստեղծված իրավիճակի ու այստեղ բնակվող մարդկանց մասին։ Այս մեկը պատմում է Ներքին Խնձորեսկի բնակիչ Վոլոդյա Արզանյանի մասին։



7 views0 comment

コメント


bottom of page